Գլխավոր Ավելին
Օնկոլոգիա
Օնկոլոգիա

Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար՝  Լիլիթ Ա. Հարությունյան

Օնկոլոգիայի կլինիկայում բուժում են ստանում բոլոր տեսակի սոլիդ չարորակ նորագոյացություններով հիվանդները։ Կիրառվում են հակաուռուցքային դեղորայքային բուժման ժամանակակից տեսակները՝ քիմիաթերապիա, թիրախային թերապիա, իմունոթերապիա և հորմոնալ թերապիա՝ համապատասխան ամերիկյան և եվրոպական նորագույն ուղեցույցների։

Կլինիկան բաղկացած է ամբուլատոր և ստացիոնար բաժիններից։ Ամբուլատոր բաժնում հիվանդներն իրենց բուժումը ստանում են հատուկ նախատեսված քիմիաթերապևտիկ բազկաթոռների վրա։ Ստացիոնար բաժանմունքը իր մեջ ներառում է հարմարավետ կահավորած առանձնասենյակներ, որտեղ բուժումը ընթանում է մաքսիմալ կոմֆորտ պայմաններում։

Դեղորայքի պատրաստումը իրականացվում է պրոցեդուրային սենյակում հատուկ քարշիչ պահարանների մեջ, որոնք պաշտպանում են բուժանձնակազմին և հիվանդներին քիմիաթերապևտիկ դեղորայքի վնասակար ազդեցություններից։ Բուժման ընթացքում հիվանդները և նրանց հարազատները ստանում են հոգեբանական աջակցություն և պալիատիվ օգնություն ցավային սինդրոմի կապակցությամբ։

Կլինիկան հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի բազա։ Այստեղ ուռուցքաբանություն են սովորում թե՛ 5-րդ կուրսի ուսանողները, թե՛ ուռուցքաբանության կլինիկական օրդինատորները, որոնք շատ ակտիվ ներգրավված են կլինիկայի առօրյա աշխատանքի մեջ։ Բաժանմունքի բժիշկները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի օնկոլոգիական առաջատար կլինիկաներում և մասնակցում են միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև հանդիսանում են ESMO և ASCO ուռուցքաբանական ասոցիացիաների անդամ։